Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետարանում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում

15.03.2023

 «Ջրային ռեսուրսների համապարփակ կառավարում/Ախուրյան գետ, Փուլ 1/ Կապսի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցում» ծրագրի պլանով նախատեսված միջոցառումների շրջանակներում Շիրակի մարզպետարանում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Շիրակի մարզպետի աշխատակազմի պատասխանատուների, ծրագրի ներկայացուցիչների, փորձագետների մասնակցությամբ։
Հանդիպման ժամանակ քննարկվել են հողերի ձեռքբերման և վերաբնակեցման գործողությունների պլանի իրականացմանն առնչվող, ինչպես նաև շահագրգիռ կողմերի ներգրավմանն ու բողոքների հասցեագրման մեխանիզմի գործառնությանը վերաբերող հարցեր:
Մասնակիցները կարծիքներ են հայտնել իրականացվող աշխատանքների ընթացքի և առկա խոչընդոտների վերաբերյալ:
Նշենք, որ այժմ ընթացքի մեջ են Ամասիա համայնքի Ջրաձոր բնակավայրի գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները:
2023-ին առաջին եռամսյակում նախատեսվում է սկսել Ջրաձորի ազդակիր անձանց /տնային տնտեսությունների/ փոխհատուցման գործընթացը և այն ավարտել 2025 թվականին:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 18:13:45