Նորություններ
Մարզպետի աշխատակազմի մասնագիտական խումբն այցելել է Ամասիա համայնքի Հայասա թաղամաս
15.03.2023
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ մարզպետի աշխատակազմի մասնագիտական խումբն այսօր այցելել է Ամասիա համայնք՝ Հայասա թաղամասի բնակիչներից ստացված ահազանգի հետքերով։ Աշխատանքային խմբին ներկայացվել է թաղամասի խմելու և ոռոգման ջրի խնդիրը։ Տեղում լսելով բնակիչների մտահոգությունները՝ աշխատանքային խումբն ուսումնասիրել է իրավիճակը, պայմանավորվածություն է ձեռքբերվել բնակիչներից ստացած դիմումը «Վելոիա ջուր» ՓԲԸ ուղարկելու և նրանցից տեխնիկական պայման ստանալու առնչությամբ։ Ընկերության պատասխանը ստանալուց հետո՝ Շիրակի մարզպետարանում կքննարկվեն խնդրի հնարավորինս արագ լուծման տարբերակներ։