Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կառավարության որոշմամբ գումար է հատկացվել Իսահակյան-Գյումրի, Գյումրու օղակային փողոցի հիմնանորոգման համար

16.03.2023

 Կառավարության այսօրվա որոշմամբ 1 մլրդ 748 մլն դրամ գումար է նախատեսվել Հ-75, Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7 հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ23+250- կմ37+500 և կմ45+300-կմ60+200 հատվածների 2023թ-ին իրականացվելիք շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների մի մասի (կմ23+250 - կմ37+500) ձեռքբերման համար։
Շիրակի մարզով անցնող մոտ 23,5 կմ երկարությամբ ճանապարհը միմյանց է կապում Շիրակի մարզի 10 բնակավայրեր։ Բարեկարգ ճանապարհային ենթակառուցվածքն ապահովում է համայնքների միջև արդյունավետ ճանապարհային շարժ, որը բերում է ժամանակի խնայման, առևտրային շրջանառության արդյունավետության բարձրացման, նպաստում է համայնքների բնակիչների բարեկեցությանը և այլն։
Կառավարությունը 529 մլն 880 հազար դրամ գումար էլ հատկացրել է Գյումրի համայնքի օղակային փողոցի կմ0+000-կմ2+500 (Մ-7-ի հետ հատման կետ) հատվածի հիմնանորոգման համար։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 17:26:09