Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն մարզպետի տեղակալների մոտ
16.03.2023
Հաստատված կարգի համաձայն Շիրակի մարզպետի տեղակալներ Աննա Մարտիկյանի և Ալբերտ Այվազյանի մոտ տեղի են ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունները։
Հարցերը վերաբերվել են բնակարանային խնդիրներին, սոցիալական աջակցության տրամադրմանը, կրթության ոլորտին։ Մարզպետի տեղակալները բարձրացված հարցերին տվել են պարզաբանումներ։
Քաղաքացիներին հնարավորությունների սահմաններում աջակցելու նպատակով՝ ընդունելությանը ներկա մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուներին տրվել են հանձնարարականներ՝ ուսումնասիրության կարիք ունեցող հարցերը լրացուցիչ քննարկելու և պարզաբանումներ ներկայացնելու։