Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետն ընդունել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալին

17.03.2023

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով մարզում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանին և ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանին։ Պատասխանատուները Գյումրի և Արթիկ համայնքների ղեկավարների, մարզային ու համայնքային իշխանության ներկայացուցիչների հետ քննարկել են Գյումրիում և Արթիկում իրականացվող կապիտալ շինարարությանը, նոր մեկնարկող ծրագրերին առնչվող հարցեր՝ կարևորելով առաջնային լուծում պահանջող հիմնախնդիրների լուծումը։
Աշխատանքային խորհրդակցությունից հետո պատասխանատուները շրջել են Գյումրիում, ծանոթացել ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում գտնվող որոշ հողամասերի, շինությունների վիճակին, դրանց հետագա տնօրինմանն առնչվող հնարավոր տարբերակներին։
Նարեկ Մանուկյանն ու Առնակ Ավետիսյանն այցելել են նաև Արթիկ համայնք, համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի ուղեկցությամբ ծանոթացել ՀՀ կառավարության միջոցներով հիմնանորոգվող Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ճանապարհի 4.9 կմ երկարությամբ հատվածում կատարված աշխատանքներին, Արթիկի Սասունցի Դավիթ, Ղարիբջանյան, Էստակադա, Բաղրամյան, Սակաձե, Գրիգոր Նարեկացի փողոցներում, այցելել մանկապարտեզներ։
Համայնքի ղեկավարը ներկայացրել է Արթիկ համայնքում 2022 թվականին իրականացված սուբվենցիոն ծրագրերը, խոսել համայնքի խնդիրներից, դրանց լուծման ուղիներից, անդրադարձել են 2023 թվականին իրականացվելիք ծրագրերին։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:13:43