Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի է ունեցել «Ինժեներական մասնագիտացում ավագ դպրոցում» անվճար կրթական ծրագրի պաշտոնական բացման արարողությունը

18.03.2023

 Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում այսօր տեղի է ունեցել «Ինժեներական մասնագիտացում ավագ դպրոցում» անվճար կրթական ծրագրի
պաշտոնական բացման արարողությունը։
Միջոցառման մասնակցել է Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը։
«Յուրաքանչյուր ժամանակաշրջան իր առաջնահերթություններն է սահմանում և պահանջարկին համահունչ հետաքրքրությունների շրջանակ թելադրում։ Այսօր մենք ապրում ենք տեխնոդարաշրջանում և արհեստական բանականության կատարելագործման հրամայականը պատանիների մտածելակերպի ու մասնագիտացման նոր նշաձող է պահանջում։
Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի նախաձեռնությամբ ու Հայ կրթական հիմնադրամի աջակցությամբ կյանքի ուղեգիր ստացած այս ծրագիրը, վստահ եմ, վաղը 100-ավոր պատանիների համար կդառնա կարևոր հարթակ նոր գաղափարներ գեներացնելու, կատարելագործված ռոբոտներ և անօդաչու թռչող սարքեր նախագծելու։
Հպարտությամբ ուզում եմ հիշատակել, որ դպրոցական օլիմպիադաներում տարած հաղթանակների, ոսկե մեդալակիրների թվով, սպորտում նվաճած ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալների թվով Շիրակի մարզն առաջտար դիրքերում է։
Հուսով եմ, որոշ ժամանակ անց, առիթ կունենանք հպարտանալու նաև այն փաստով, որ մեր պատանիներն իրենց նախագծած սմարթ պրոդուկտով էլ հանրապետությունում պատվավոր հորիզոնականներ նվաճելու հետ մեկտեղ ճանաչում կգտնեն միջազգային ասպարեզում։
Ձեզ ստեղծագործական եռանդ ու մեծ առաջըթաց եմ մաղթում»,- նշել է մարզպետի տեղակալը։
Կրթական ծրագրի բացման միջոցառմանը մասնակցել են շուրջ100 երիտասարդներ, կրթական և ՏՏ ոլորտի մասնագետներ։
Ներկայացվել են կրթական ծրագրի շրջանակներում մասնակիցների գրանցած արդյունքները, կատարած աշխատանքները և պրոդուկտները։
Ծրագրի գլխավոր նպատակն է ավագ դպրոցի աշակերտների շրջանում ինժեներական կրթության հանդեպ հետաքրքրության բարձրացումը, գործնական ուսուցման կիրառմամբ արդիական և մրցունակ ինժեներական հմտությունների տրամադրումն ու
աշակերտների կողմից ինժեներական նախագծերի և պրոդուկտների մշակումը` անօդաչու սարքեր, ռոբոտներ, խելացի
արտադրանքներ:
Ծրագրի մասնակիցները Հայասատանի բոլոր մարզերից են։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42