Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանրային քննարկում Ամասիա բնակավայրոում

20.03.2023

Այսօր կայացել է «ՀՀ Շիրակի մարզի Ամասիա համայնքի Նոր Ջրաձոր բնակավայրի կառուցապատման համար անհրաժեշտ ծրագրային և նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթի պատրաստում» ծրագրի և շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական գնահատման հաշվետվության վերաբերյալ 3-րդ փուլի հանրային քննարկումը, որին ներկա են գտնվել Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը, համայնքային ու մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, Ջրային կոմիտեի ղեկավարությունը, ազդակիր համայնքների բնակիչներ։
Հանդիպման ժամանակ քննարկվել են ինչպես ծրագրի դրույթները, դրանցով պայմանավորված առաջիկա անելիքներն ու աշխատանքների իրականացման մեխանիզմները, այնպես էլ շրջակա միջավայրի վրա ազդեցության Ռազմավարական գնահատման հաշվետվության նախագիծը։ Պատասխանատուները լսել են բնակիչների կարծիքներն ու տվել նրանց հետաքրքրող հարցերի պատասխանները։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 11:45:30