Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի տեղակալն այցելել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոն

21.03.2023

Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը աշխատանքային այցով Գյումրիում գտնվող Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանի, ԲՏԱ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանի, նախարարության և մարզպետարանի պատասխանատուների հետ այցելել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոն։ ԳՏԿ ծրագրի ղեկավար Բելլա Հարությունյանի ուղեկցությամբ պատասխանատուները շրջել են կենտրոնում, ծանոթացել այստեղ տեղակայված ընկերություններին, նրանց մատուցած ծառայություններին ու արտադրանքին, իրականացվող ծրագրերին, աշխատանքների ուղղվածությանը։
Մինչ այդ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը ներկայացրել է «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագիրը, որի նպատակն է ֆինանսավորման միջոցով աջակցել բարձր տեխնոլոգիաների ոլորտի՝ գաղափարից մինչև հասունության փուլում գտնվող պրոդուկտների առաջխաղացմանը շուկայում: Ծրագիրը երկու բաղադրիչ ունի՝ «Գաղափարի փուլ» և «Մուտք դեպի շուկա փուլ»: Երկու բաղադրիչների ընդհանուր դրամաշնորհային ֆոնդը կազմում է 350մլն ՀՀ դրամ: Այժմ քայլեր են ձեռնարկվում ուսանողների շրջանում ծրագրի մանրամասները ներկայացնելու և ուսանողների ներգրավվածությունը ծրագրում ապահովելու նպատակով: Դրամաշնորհային ծրագիրը նոր հնարավորություն է ուսանողների համար, որոնք ձգտում են իրականացնել նորարար գաղափարներ։
Շիրակի մարզպետի տեղակալի հետ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի գլխավորածպատվիարկությունն այցելել է նաև Շիրակի պետական համալսարան, հանդիպել ուսանողներին, ծանոթացել համալսարանի նյութատեխնիկական բազային և հնարավորություններին, համալսարանի ուսանողներին ևս ներկայացվել է «Գաղափարից մինչև բիզնես» ծրագիրը։
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20