Նորություններ
Մարտի 25-ին՝ ժամը 20։30-ին, նշվում է «Երկրի ժամը» (Earth Hour)
23.03.2023
Մարտի 25-ին՝ ժամը 20։30-ին, Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF) իր շուրջը կհամախմբի մարդկանց աշխարհի տարբեր ծայրերից՝ նվիրելու մեկ ժամ Երկրին և անցկացնելու «Երկրի ժամը» (Earth Hour):
2008 թվականից ի վեր Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ Հայաստանում իրականացվում է աշխարհի ամենամեծ բնապահպանական շարժումը՝ «Երկրի ժամը», որը ոգեշնչում և միավորում է միլիոնավոր մարդկանց Երկիր մոլորակի պահպանության համար լուծումներ գտնելու և միջոցներ ձեռնարկելու շուրջ։ Միջոցառմանը մասնակցում է ավելի քան 190 երկիր և 7000 քաղաք՝ մեկ ժամով անջատելով տվյալ երկրում խորհրդանիշ համարվող շենքերի, շինությունների, ինչպես նաև քաղաքների և բնակավայրերի հիմնական փողոցների լուսավորությունը։