Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Անցկացվել է «Երկաթուղային վթարի դեպքում հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն

24.03.2023

 Այսօր «Հարավկովկասյան Երկաթուղի» ՓԲԸ-ի «Գյումրի Կայարան» միավորման տարածքում անցկացվել է «Երկաթուղային վթարի դեպքում հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Ուսումնավարժությանը մասնակցել են ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ-փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը, նախարարության պատասխանատուներ, Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Արամ Անտոնյանը, մարզերի փրկարարական վարչությունների ղեկավարներ, «Հարավկովկասյան Երկաթուղի» ՓԲԸ-ի տնօրինությունը, փրկարար ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի անօդաչու թռչող սարքերի մասնագիտացված խումբը, Շիրակի մարզային փրկարարական վարչության օդային հետախուզության խումբը, ՀԷՑ ԲԲԸ «Ղարս» մասնաճյուղի վթարավերականգնողական ուժերը, ոստիկանության և պարեկային ծառայության, շտապ բուժօգնության աշխատակիցներ։
Համաձայն ուսումնավարժության սցենարի, Գյումրիում տեղի է ունեցել երկաթուղային վթար: Ըստ նախնական տվյալների, գնացքը հարվածել է երկաթգիծը չթույլատրվող վայրում հատող մարդատար ավտոմեքենային, ավտոմեքենայի ուղևորն ու վարորդը ստացել են մարմնական վնասվածքներ, մարդատար վագոնում հրդեհ է բռնկվել, գնացքի հարվածից ամոնիակով բեռնված գլանաձև վագոնում առկա է ամոնիակի արտահոսքի վտանգ։
Անցկացված ուսումնավարժության նպատակն է եղել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի և այլ ծառայությունների արձագանքող ստորաբաժանումների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների փոխգործակցության ապահովումը, հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների գործնական հմտությունների կատարելագործումը հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքներ իրականացնելիս։
Ուսումնավարժանքի ավարտին Կամո Ցուցուլյանն ամփոփել է արդյունքները, տվել հանձնարարականներ, ինչպես նաև համագործակցության համար շնորհակալություն հայտնել մասնակից բոլոր իրավասու կառույցների և ծառայությունների ներկայացուցիչներին։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 18:13:45