Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզում մեկնարկել են բազկամարտի մարզային փուլի մրցումները

24.03.2023

 Շիրակի մարզում այսօր մեկնարկել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող դպրոցականների 2023 թվականի հանրապետական սպարտակիադայի ծրագրով նախատեսված բազկամարտի մարզային փուլի մրցումները։
Մրցել են մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունները ներկայացնող 112 աշակերտներ՝ 41 աղջիկ և 71 տղա։
Աղջիկները մրցել են չորս՝ 45կգ, 55 կգ, 65կգ և +65կգ, իսկ տղաները վեց՝ 55կգ, 60 կգ, 65կգ, 70կգ, 75կգ և +75կգ քաշային կարգերում։
Մրցումների արդյունքներով ձևավորված Շիրակի մարզի հավաքական թիմն ապրիլի 6-ին Երևանում մասնակցելու է հանրապետական եզրափակիչ մրցումներին։
Նշենք, որ 2022 թվականի հանրապետական եզրափակիչ մրցումներում Շիրակի մարզի հավաքականը դարձել էր հաղթող և այսօր մարզի դպրոցական բազկամարտիկներն իրենց առաջ խնդիր են դրել ջանք ու եռանդ չխնայել՝ նախորդ տարվա ձեռքբերումը պահպանելու համար։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:26:05