Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ անկում․ զգուշացում գյուղատնտեսներին

30.03.2023

Սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ անկում․ զգուշացում գյուղատնտեսներին
Մեր երկրին սկանդինավյան շրջաններից մոտենում են արտիկական ցուրտ օդային հոսանքներ: Դրան առաջինն արձագանքել են հանրապետության հյուսիսային մարզերը՝ Շիրակի, Լոռու, Տավուշի լեռնային գոտիները: Նախորդ օրերի համեմատ առկա է ջերմաստիճանի նվազում 10-12 աստիճանով:
Մարտի 31-ին այդ ցիկլոնի ուժը կտրուկ մեծանում է: Ամենամեծ ուժգնությունը դիտվելու է մարտի 31-ի երեկոյան ժամերին, սպասվում են տեղումներ հանրապետության ամբողջ տարածքում:
Լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան տեսքով, միայն հանրապետության ցածրադիր հատվածներում՝ թաց ձյան ու ձնախառն անձրևի տեսքով:
Օդի ջերմաստիճանը մարտի 30-ին կիջնի 5-6 աստիճանով, ևս 6-8 աստիճանով նվազում կլինի մարտի 31-ին: Արդեն ապրիլի 1-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի ևս 4-6 աստիճանով:
Արդյունքում ամենացածր օդի ջերմաստիճանը կգրանցվի նախալեռնային գոտիներում, որտեղ նույնպես առկա է պտղատու այգիների ծաղկում: Նշված հատվածներում օդի ջերմաստիճանը սպասվում է մինչև -4 :

Մանրամասներ

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20