Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Ֆրանկոֆոնիայի օրեր 2023»-ի շրջանակում միջոցառումներ են անցկացվել նաև Գյումրիում

31.03.2023

«Ֆրանկոֆոնիայի օրեր 2023»-ին անցկացվող միջոցառումների շրջանակներում այսօր Գյումրու թիվ 1 դպրոց են այցելել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն։ Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանի հետ հյուրերը շրջել են դպրոցում, ծանոթացել դպրոցի ձեռքբերումներին, իրականացրած աշխատանքներին ու առաջիկա անելիքներին։
Կարևորելով ֆրանսերենն ու ֆրանկոֆոն մշակույթների արժեքները՝ «Ֆրանկոֆոնիայի օրեր 2023»-ի շրջանակներում անցկացվելու է ավելի քան քսան միջոցառում Երևանում և մարզերում։ Ծրագիրը բազմաժանր է՝ նվիրված մշակութային բազմազանությանը, ֆրանկոֆոն մշակույթների տարբեր արժեքներին. կինո, երաժշտություն, թատրոն, բանավեճ, ժամանակակից արվեստ, ֆրանսերենի իմացության մրցույթ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42