Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն Շիրակի մարզպետի մոտ

31.03.2023

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին ներկա են գտնվել մարզպետի աշխատակազմի պատասխանատուները։ Բարձրացված հարցերն առնչվել են անօթևանությանը, բնակարանային շահառու ճանաչվելու իրավական կարգավորումներին, զբաղվածությանը, գազիֆիկացմանը, ֆինանսական աջակցության տրամադրմանը, անձնական մի շարք խնդիրների։
Մուշեղ Մուրադյանը քաղաքացիների կողմից ներկայացված հարցերը քննարկել է ոլորտային պատասխանատուների հետ, տրվել են պարզաբանումներ, համատեղ քննարկվել՝ համարժեք լուծումներ գտնելու տարբերակներ։
Քաղաքացիներին լրացուցիչ տեղեկատվություն տրամադրելու և խնդիրներին լուծում տալու նպատակով՝ Շիրակի մարզպետի հանձնարարությամբ պատասխանատուները մի շարք հարցեր և ներկայացված դիմումները կուսումնասիրեն առավել հանգամանորեն՝ իրավասությունների շրջանակներում ձեռնարկելով անհրաժեշտ քայլերը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 13:05:17