Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարում Շիրակի մարզը 1 ոսկե, 1 բրոնզե մեդալ է վաստակել

02.04.2023

 2023 թվականի ապրիլի 1-2-ը Չարենցավանի Ա․Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվեց «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարը։ Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ մարզերը և Երևանը ներկայացնող թիմերը։ Յուրաքանչյուր թիմի կազմում ընդգրկված էին երկուական տարիքային խմբերի 6 տղամարդ և 6 կին։ Մրցաշարում խաղարկված չորս ոսկե մեդալներից երեքը բաժին հասավ երևանցիներին, իսկ մեկին տիրացավ Շիրակի մարզի ներկայացուցիչ Գարիկ Չախոյանը և պարգևատրվեց 1 միլիոն դրամով։ Շիրակի մարզի մեկ այլ ներկայացուցիչ՝ Կարեն Հարությունյանն էլ դարձավ բրոնզե մեդալակիր և ստացավ 300 հազար դրամ։ Մարզի ևս 6 ներկայացուցիչներ տեղ գրավեցին լավագույն տասնյակներում և ստացան դրամական մրցանակներ։
Մրցաշարի հաղթողներին և մրցանակակիրներին պարգևատրեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ու ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 12:42:58