Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրիում տրվել է Եվրոպայի խորհրդի Անդրսահմանային համագործակցության առաջնորդության ակադեմիայի երրորդ փուլի մեկնարկը

03.04.2023

Այսօր Գյումրիում տրվել է Եվրոպայի խորհրդի Անդրսահմանային համագործակցության առաջնորդության ակադեմիայի երրորդ փուլի մեկնարկը։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը, Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանը, համայնքների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք։ Քննարկմանը առցանց միացել է նաև Վրաստանի տարածաշրջանային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Մզիա Գիորգոբիանին։
Շիրակի մարզպետի անունից ողջունելով ներկաներին՝ մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանն անդրադարձել է ծրագրի կարևորությանն ու ընդգծել Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ մարզերի համայնքների տեղական իշխանության և պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների հանդիպումների կարևորությունը․ «Այս հանդիպումներն ի վերջո բերելու են երկու երկրների սահմանամերձ համայնքների հարաբերությունների էլ ավելի սերտացմանն ու բարիդրացիական հարաբերությունների խորացմանը։ Մեր երկու երկրների միջև միջկառավարական հարաբերությունները ներկայում գտնվում են որակապես նոր փուլում և դինամիկ զարգացում են արձանագրում ամենատարբեր ոլորտներում: Դրա վկայությունն են ինչպես Հայաստանի և Վրաստանի ղեկավարների պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումները, այնպես էլ անդրսահմանային համագործակցության ակտիվացմանն ուղղված Եվրոպայի խորհրդի հովանավորությամբ սահմանամերձ մարզերի համայնքների տեղական իշխանության ներկայացուցիչների պարբերաբար շփումները: Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության միջև հաստատված բարիդրացիական և գործընկերային հարաբերությունները, ձգտելով ստեղծել և զարգացնել փոխշահավետ համագործակցություն՝ հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության վրա, համոզված ենք, որ այս համագործակցությունը կստեղծի բարենպաստ պայմաններ Հայաստանի և Վրաստանի սահմանակից համայնքների ու մարզերի, և մասնավորապես, Շիրակի ու Սամցխե-Ջավախեթիի մարզերի միջև արտաքին տնտեսական կապերի զարգացման ու գործընկերային հարաբերությունների խորացման համար»։
Նշենք, որ «Անդրսահմանային համագործակցության առաջնորդության ակադեմիան» եռաստիճան է և անցկացվում է ԵԽ «Ապակենտրոնացում և անդրսահմանային համագործակցություն Հայաստանում» ծրագրի համատեքստում և ֆինանսավորվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2019-2022թթ․ ծրագրի շրջանակներում: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 17:26:09