Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունից շիրակցի ծանրորդուհիները վերադարձել են երկու բրոնզե մեդալով

03.04.2023

 Ալբանիայում ավարտվեց ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը։ Միջոցառմանը մասնակցող ՀՀ հավաքական թիմի կազմում ընդգրկված էին նաև Շիրակի մարզպետի աշխատակազմի «Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոց» ՊՈԱԿ-ի երկու ծանրորդուհիները։ 76 կգ քաշային կարգայինների մրցապայքարում Աննա Ամրոյանը (անձնական մարզիչ՝ Քրիստինե Պետրոսյան) երկամարտի 204 կգ արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր: Մեր մյուս մարզուհին՝ 81 կգ քաշային կարգայինների մրցապայքարին մասնակցող Էմմա Պողոսյանը (անձնական մարզիչ` ՀՀ վաստակավոր մարզիչ Արտաշես Ներսիսյան) երկամարտի 221 կգ արդյունքով ևս դարձավ բրոնզե մեդալակիր։ Էմման բրոնզե մեդալներ նվաճեց նաև «Պոկում» և «Հրում» մրցաձևերում։
Մեր մարզուհիները արդեն վերադարձել են հայրենիք և նախապատրաստվում են մասնակցելու ապրիլի 14-23-ը Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20