Նորություններ
Մարտ ամսին Շիրակի մարզպետի աշխատակազմ քաղաքացիներից ստացվել է 276 դիմում
03.04.2023
Մարտ ամսին Շիրակի մարզպետի աշխատակազմ քաղաքացիներից ստացված 276 դիմումներից 179-ը վերաբերվել է դրամական աջակցության տրամադրմանը։ Դիմումներն առնչվել են քաղաքաշինությանը(49), առողջապահությանը(14), կրթությանը, մշակույթին և սպորտին (10), ընտանիքի, կանանց երեխաների իրավունքների պաշտպանությանը ( 8 ), սոցիալական (6), իրավական (2) և ՏԻՄ(3) բնագավառներին, գյուղատնտեսությանը (2) ընդունելությանը (2), հողաշինությանը (1)։ Դիմումներին տրվել են պարզաբանումներ, դրանց մի մասը դեռևս ընթացքի մեջ է։
Շիրակի մարզպետի 2023 թվականի մարտի 3-ի թիվ 50-Ա, մարտի 20-ի թիվ 65-Ա, մարտի 21-ի թիվ 67-Ա որոշումներով 58 քաղաքացի ստացել է դրամական աջակցություն: