Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի է ունեցել Արթիկի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության նոր վերանորոգված կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը

04.04.2023

Այսօր տեղի է ունեցել Արթիկի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության նոր վերանորոգված կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը, նախարարության և մարզպետարանի ոլորտային պատասխանատուներ, ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի առաքելության տնօրենի պաշտոնակատար Ռեբեկա Ուայթը, պաշտոնատար այլ անձինք։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ մարզպետի տեղակալն անդրադարձել է ներառական կրթության կարևորությանը․ «Երբ դիտարկում ենք «Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում» ծրագիրը, ապա պետք է այն կարևորենք ամենաառաջինն այն իմաստով, որ համընդհանուր ներառականության անցմամբ հասնելու ենք նրան, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և ոչ մի երեխա դուրս չմնա ուշադրությունից, հենց այստեղ է, որ մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեությունը դառնում է անհրաժեշտ։ Ձեզ հաջող ընթացք եմ մաղթում»։

Նշենք, որ Արթիկի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնը վերանորոգվել է «Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող «Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում։ Կենտրոնը կրթության կազմակերպման ոլորտներում մատուցում է մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ, իրականացնում երեխաների կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-22 17:51:19