Տպել
Նորություններ
Կառավարության որոշմամբ Արթիկի 2 մանկապարտեզների նորոգման համար հատկացվել է 466 մլն 912 հազար դրամ
06.04.2023
466 մլն 912 հազար դրամ գումարը ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսվել է Արթիկի երկու մանկապարտեզների նորոգման համար։
- Արթիկ համայնքի «Արթիկի թիվ 3 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի վերանորոգման նպատակին նախատեսվել է 223 մլն 144 հազար դրամ գումար։
- 243 մլն 768 հազար դրամ գումար էլ հատկացվել է «Արթիկի թիվ 4 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի վերանորոգման համար։