Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՄՈՒՇԵՂ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

07.04.2023

 Սիրելի՛ մայրեր, քույրեր, կանայք և աղջիկներ շնորհավորում եմ Ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Կնոջ ամենավեհ կոչման՝ մայրության խորհուրդն ունեցող այս տոնը կնոջ առեղծվածային ու աստվածաշնորհ էությունը, նոր կյանք արարելու տիեզերական առաքելությունը կրկին կարևորելու առիթ է։

Դարերի խորքից եկած ավանդույթի համաձայն հայ մայրը նույն սիրով ու հոգատարությամբ շարունակում է հայրենանվեր ու անձնազոհ սերունդ դաստիարակել, պահպանել ընտանեկան բարեկեցությունն ու խաղաղությունը, ամենուր սփռել անսահման սեր ու ջերմություն և այս ամենի հետ միասին մնալ միշտ բարի ու գեղեցիկ։
Խոնարհումս այն մայրերին, որոնց հերոս որդիների կյանքի գնով ենք հող հայրենին պահել։ Առանձնահատուկ շնորհավորանքներս այժմ սահմանին կանգնած զինվորների մայրերին։

Սիրելի՛ կանայք, ձեր վճռականությունը և արագ կողմնորոշվելու բացառիկ ունակությունը հասարակական կյանքում, պետական կառավարման համակարգի բարդ ու պատասխանատու աշխատանքում անգնահատելի է, ակնկալում ենք Ձեր գործնական աջակցությունը մեր մարզի առջև ծառացած խնդիրների լուծման գործում։
Թո՛ ղ իրականանան Ձեր նվիրական երազանքները, թող հաջողությունն ու լավատեսությունն ուղեկցի Ձեզ կյանքում և ամեն բացվող նոր արշալույս իր հետ խաղաղություն բերի։
Եղե՛ք սիրված և գնահատված:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:05:31