Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի նախաձեռնությամբ հայ-թուրքական սահմանին հայոց նոր եռագույն է տեղադրվել

08.04.2023

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի նախաձեռնությամբ հայ-թուրքական սահմանին՝ Խարկով գյուղում, հայոց նոր եռագույն է տեղադրվել։ Միջոցառմանը մասնակցել է նաև Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը, մարզային, համայնքային իշխանության ներկայացուցիչներ։
«Հայկական դրոշը միշտ պետք է ծածանվի սահմանին` վերահաստատելով հայ ժողովրդի անսասանությունն ու կամքը, դժվարությունների առջև չընկրկելն ու հայրենասիրությունը» ,- նշել է Շիրակի մարզպետը։
Այնուհետև Մուշեղ Մուրադյանն այցելել է Վահանդուխտ Մելքոնյանին, զրուցել ու լսել Խարկովի միակ բնակչուհու մտահոգություններն ու վստահեցրել, որ Վահանդուխտ տատի կողքին է հոգսերի լուծման հարցում։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20