Նորություններ
Կառավարությունը 633 մլն 256 հազար դրամ է նախատեսել Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհի հիմնանորոգման նպատակին
13.04.2023
Հ-21, /Հ-75/ - Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ19+000 - կմ23+900 հատվածի հիմնանորոգման աշխատանքներն, այդ թվում, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերման նպատակով ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ հատկացել է 633 մլն 256 հազար դրամ։
2023-ին ճանապարհահատվածում շինաշխատանքները կշարունակվեն։ Արթիկ համայնքի Արթիկ քաղաքում ճանապարհն ընդգրկում է 4.9 կիլոմետր հատված։ Այն ներառում է Ս. Դավթի, Ղարիբջանյան, Էստակադա, Բաղրամյան, Սակաձե, Գ.Նարեկացի փողոցները։
Ճանապարհահատվածի հիմնանորոգման ծրագրի շրջանակում հիմնանորոգվելու են նաև մայթերը։