Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն ընդունել է Աշոցք համայնքի Հարթաշեն բնակավայրի բնակիչներին

14.04.2023

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր ընդունել է Աշոցք համայնքի Հարթաշեն բնակավայրի բնակիչներին, հանդիպմանը մասնակցել են մարզպետի աշխատակազմի պատասխանատուները, Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանն ու Հարթաշենի վարչական ղեկավար Գրիշա Գալստյանը։
Հարթաշենի բնակիչները մարզպետին են դիմել խմելու ջրի վարձավճարների խնդրով՝ մարզպետին տեղեկացնելով, որ բնակավայրը սպասարկվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից, որի հետ անհամաձայնություն ունեն խմելու ջրի դիմաց գումարների վճարման չափի հետ կապված։
Մարզպետը լսել է բնակիչների մտահոգություններն ու ներկայացրած պարզաբանումները։
«Ցանկացած դեպքում խնդրի լուծման ուղիներ պետք է որոնվեն օրենքով սահմանված կարգով, այստեղ չպետք է մոռանանք մեր բնակիչների լավագույն շահն ու կարողանանք քայլեր ձեռնարկել հարցը լուծելու համար»,-նշել է Մուշեղ Մուրադյանը։
Մարզպետի հանձնարարությամբ աշխատանքային խումբն առաջիկայում կլինի բնակավայրում՝ խնդրի ամբողջական ուսումնասիրության, լուծման տարբերակներ գտնելու համար։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև բնակավայրի աղբյուրակապի և օրվա կարգավորիչ ջրամբարի վերանորոգմանն առնչվող հարցեր, պայմանավորվածություն է ձեռքբերվել համայնքի ղեկավարի հետ՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման դեպքում խնդրի լուծման համար սուբվենցիոն ծրագիր ներկայացնելու հարցում։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 16:42:12