Նորություններ
«Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցում» տեղի է ունեցել հերոսացած Էդվարդ Արտուշի Մարանջյանի հուշամրցաշարի բացման արարողությունը
14.04.2023
Շիրակի մարզպետի աշխատակազմի «Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցում» այսօր տեղի է ունեցել մարզօջախի սան, ծանրամարտի ՀՀ առաջնությունների մրցանակակիր, 44-օրյա պատերազմում հերոսացած Էդվարդ Արտուշի Մարանջյանի հուշամրցաշարի բացման արարողությունը, որին մասնակցել են Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ։
Արցախյան պատերազմի անմահ հերոս Էդվարդ Մարանջյանի հիշատակին նվիրված ծանրամարտի հուշամրցաշարն անցկացվում է արդեն երրորդ տարին։
Նախորդ տարի Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցի» ծանրամարտի մեծ դահլիճն անվանակոչվել է Էդվարդ Մարանջյանի անունով։
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար հետմահու Էդվարդը պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։ Նա այսօր կդառնար 23 տարեկան։