Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն բացման հանդիսավոր արարողությունը

15.04.2023

 Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն բացման հանդիսավոր արարողությունը։
Առաջնության բացմանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ծանրամարտի Եվրոպայի 2023թ․ առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ կառավարության անդամներ, ծանրամարտի Միջազգային և Եվրոպական ֆեդերացիաների նախագահները, պաշտոնատար այլ անձինք։
Լուսային ու ձայնային շքեղ շոուի ընթացքում նախ ներկայացվեց Հայաստանի բազմադարյա պատմությունը, անդրադարձ կատարվեց մեր երկրի մշակութային հարուստ ժառանգությանը, ապա ցուցադրվեցին ամենատարբեր մարզաևերում Հայաստանի պատիվը բարձր պահած լեգենդար մարզիկները:
Այնուհետև յուրահատուկ կերպով անցկացվեց նաև դրոշների շքերթը և մրցահարթակ դուրս բերվեցին Եվրոպայի առաջնության մասնակից 40 երկրների դրոշները:
Ողջույնի խոսքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Եվրոպաական ֆեդերացիային այս առաջնության անցկացման իրավունքը Հայաստանին վստահելու համար. «Երբ այս հոյակերտ համալիրը կառուցվում էր, նախատեսվում էր, որ այն կհյուրընկալի ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որն ինչ-ինչ պատճառներով տեղի չունեցավ և միայն այսօր՝ 40 տարի անց, մենք ընդունում ենք նմանօրինակ խոշոր միջոցառում: Սա շատ խորհրդանշական պահ է, քանի որ այս առաջնությունը տեղի է ունենում Հայաստանի ինքնիշխան հանրապետության հովանու և դրոշի ներքո: Եվրոպայի առաջնությունը խորհրդանշում է, որ մեր պետությունը, մեր ժողովուրդը պատրաստ են հաղթահարել ու բարձրացնել ճակատագրի և պատմության կողմից մեր առջև դրված ծանրությունները»:
Ողջույնի խոսքով հանդես եկան նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտտին:

Հիշեցնենք՝ ծանրամարտի Եվրոպայի 101֊րդ առաջնությանը մասնակցելու է եվրոպական 40 երկրի 380 մարզիկ: Խաղարկվելու է մեդալների 20 հավաքածու՝ տղամարդկանց և կանանց 10-ական քաշային կարգերում: Մրցումներն անցկացվելու են ապրիլի 15-23-ը:
ՀՀ կառավարություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20