Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՄՈՒՇԵՂ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

17.04.2023

  Ոստիկանության հարգելի աշխատակիցներ
Շիրակի մարզպետի աշխատակազմի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ ՀՀ Ոստիկանության օրվա առթիվ։
Ձեր պատասխանատու առաքելությունը նպատակաուղղված է մեր քաղաքացիների իրավունքների, օրինական շահերի, հասարակական կարգի ու հասարակության անվտանգության պաշտպանության գործին։
Ամենօրյա տքնաջան աշխատանքով, հաճախ վտանգելով սեփական կյանքն ու առողջությունը դուք պայքարում եք հանցավորության դեմ, մեր երկրում կարգ ու կանոն եք պահպանում։
Վստահ եմ, որ ՀՀ ոստիկանության համակարգը բարեփոխելու ՀՀ կառավարության ջանքերն արդյունք են տվել և կշարունակեն նոր շունչ հաղորդել համակարգին՝ այն դարձնելով առավել արդյունավետ գործող։
Խոնարհումս հայրենիքի համար ընկած հերոս ոստիկանների հիշատակի առաջ։
Կրկին շնորհավորելով ոստիկանության բոլոր աշխատակիցներին, վետերաններին՝ մաղթում եմ անփորձանք ու խաղաղ ծառայություն, քաջառողջություն, երջանկություն, աշխատանքային նորանոր ձեռքբերումներ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:56:44