Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը եղել է Գյումրու Տիգրան Մեծի 5 և Անտառավան 26 վթարային շենքերում

18.04.2023

 Վթարայինների խնդրի լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին բնակիչների հետ զրուցելու և առկա խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով՝ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր մարզպետի աշխատակազմի պատասխանատուների հետ եղել է Գյումրու Տիգրան Մեծի 5 և Անտառավան 26 վթարային շենքերում։
Մարզպետը զրուցել է բնակիչների հետ, շրջել նրանց բնակարաններում, լսել մտահոգություններն ու փաստել, որ ՀՀ կառավարությունն անում է հնարավորը խնդրի շուտափույթ լուծման համար։
«Ես հասկանում եմ թե ձեր մտահոգությունները, թե անհանգստությունը, ինչը խիստ բնական է, անցած երեք տասնամյակների ընթացքում օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով խնդրին լուծում չի տրվել, հիմա մեր կառավարությունը փորձում է քայլ առ քայլ գնալ խնդիրների լուծման ճանապարհով, այդ թվում` վթարայինների մասով»,-նշել է Մուշեղ Մուրադյանը։
Նշենք, որ թե Տիգրան Մեծի 5, թե Անտառավան 26 շենք ունեն վթարայնության 3-րդ աստիճան։
Կառավարության նախորդ տարվա որոշմամբ Գյումրու Տիգրան Մեծ 5 շենքի անբավարար տեխնիկական վիճակում գտնվող թվով 3 մուտքերի ուժեղացման-վերականգնման (ամրացման) նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության գործընթացի ապահովման նպատակով 700 հազար դրամ գումար է հատկացվել։ Մինչ այդ ՀՀ կառավարությունը 15 մլն 581 հազար դրամ էր հատկացրել երեք մուտքերի ուժեղացման, վերականգնման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար։
Անտառավան 26 շենքի դեպքում դիտարկվում է խնդրի՝ բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով լուծման տարբերակը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20