Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սուբվենցիոն աշխատանքների մշտադիտարկման աշխատանքային խմբի անդամներն այցելել են Անի համայնք

19.04.2023

 Սուբվենցիոն աշխատանքների մշտադիտարկման աշխատանքային խմբի անդամները մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի գլխավորությամբ այցելել են Անի համայնք։ Համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի հետ պատասխանատուները եղել են մի շարք բնակավայրերում՝ համայնքում տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի ընթացքին հետևելու նպատակով։
«Անի համայնքի Շիրակավան բնակավայրում տնամերձ հողամասերի ոռոգման փակ համակարգի կառուցման» սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքներն ավարտական փուլում են։ Ծրագրի ընդհանուր արժեքը 128 մլն 348 հազար դրամ է, գումարի 70 տոկոսը կառավարությունն է տալու։ Աշխատանքների արդյունքում նախատեսվում է ոռոգել շուրջ 60 հա ցանքատարծք, ոռոգման ցանցի երկարությունը՝ 4,57 կմ է, ծրագրից օգտվելու է 215 տնտեսություն։
«Անի համայնքի սահմանամերձ Աղին և Սարակապ բնակավայրների խմելու ջրի համար խորքային հորի հորատում և պոմպի տեղադրում» սուբվենցիոն ծրագիրը ևս ավարտական փուլում է։ Ծրագրի ընդհանուր արժեքը 71 մլն 257 հազար դրամ է։ Աղին բնակավայրիի վարչական տարածքում հորատվել է 110 մետր խորությամբ հորատանցք, այնտեղից ջուրը խորքային պոմպի միջոցով պետք է մղվի գոյություն ունեցող ջրատար խողովակաշար և 3 կմ-ից հետո կառուցվելու է նոր ջրագիծ՝ մինչև Սարակապի օրվա կարգավորիչ ջրավազան։
Պատասխանատուներն այցելել են նաև Բագրավան բնակավայր, որտեղ ընթացքի մեջ է «Բագրավան (Խարկով) բնակավայրի մանկապարտեզի շենքի նորոգում» տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագիրը։ Արդեն իրականացվել են կտուրի և պատուհանների փոփոխման աշխատանքները։ Մանկապարտեզը նախատեսված է 60 երեխայի համար: 141 մլն 151 հազար դրամ ընդհանուր արժեքով ծրագրի շրջանակներում մանկապարտեզը կունենա խմբային, ննջարանային սենյակներ, սանհանգույց և հանդերձարան, խոհանոց, լվացքատուն և պահոցներ, տնօրենի սենյակ, մարմնամարզության և խաղերի դահլիճ: Ծրագրի շրջանակներում կբարեկարգվի նաև շրջակա տարածքը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 16:42:12