Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի է ունեցել դպրոցների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման Շիրակի մարզային փուլը

19.04.2023

 Շիրակի մարզում մեկնարկեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման Շիրակի մարզային փուլի մրցումները:
Միջոցառման համայնքային փուլերի արդյունքներով՝ 1–3–րդ դասարանների մարզային մրցապայքարին մասնակցելու իրավունք էին ստացել 12 դպրոցների թիմեր: Սպորտլանդիայի ծրագրում ընդգրված էին «Խաղային փոխանցումավազք», «Փոխանցումավազք արգելքների հաղթահարումով», «Փոխանցումավազք մարմնամարզական օղակներով», «Վարժություն մանկական երկանիվ հեծանվով» և «Օլիմպիական խորհրդանիշի հավաքում» մրցաձևերը։
 Մրցումներում հաղթող ճանաչվեց և հանրապետական մրցումներին Շիրակի մարզը ներկայացնելու իրավունք ստացավ Գյումրու թիվ 30 հիմնական դպրոցի թիմը։ Մրցանակային 2-րդ և 3-րդ տեղերը համապատասխանաբար գրավեցին Գյումրու թիվ 23 և Բայանդուրի միջնակարգ դպրոցների թիմերը։
1-3-րդ դասարանների սպորտլանդիայի հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները անց են կացվելու մայիսի 4-5-ը՝ Գյումրիում։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 16:42:12