Նորություններ
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբն այցելում է մարզի բնակավայրեր
20.04.2023
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբն այցելում է մարզի բնակավայրեր՝ «Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի պետական աջակցության» ծրագրի շրջանակներում սահմանված կարգով ընտրանքային մոնիթորիգ իրականացնելու նպատակով։
Աշխատանքային խմբի պատասխանատուներն այցելում են տարբեր բնակավայրեր, ուսումնասիրվում է արդեն իրականացված ցանքատարածությունների վիճակը, համայնքներից ներկայացված տեղեկատվության ամբողջականությունը։
Մոնիթորինգի ընդգրկելիության նվազագույն շեմը պետք է կազմի մարզի շահառուների թվի առնվազն 15 տոկոսը։ Շիրակի մարզում 5804 շահառու է օգտվել ծրագրից։ Փոխհատուցման գումարը, ըստ նախնական հաշվարկի, կազմում է շուրջ 1 մլրդ 35 մլն դրամ։