Նորություններ
Սուբվենցիոն աշխատանքների մշտադիտարկման աշխատանքային խմբը հետևել է Գյումրու սուբվենցիոն ծրագրերի ընթացքին
21.04.2023
Մարզպետի աշխատակազմի սուբվենցիոն աշխատանքների մշտադիտարկման աշխատանքային խմբի անդամներն այսօր հետևել են Գյումրու սուբվենցիոն ծրագրերի ընթացքին։ Մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը մարզպետարանի և Գյումրու համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ հետևել են Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի շենքի տանիքի վերանորոգման աշխատանքներին, որոնք ավարտական փուլում են։ Շինաշխատանքներն իրականացվում են «Գյումրի համայնքի սոցիալական բնակարանների և մշակութային կենտրոնների վերանորոգում» սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։
Պատասխանատուներն այցելել են նաև «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ», որի փայտե պատշգամբի վերականգման աշխատանքներն այժմ ընթացքի մեջ են, նախատեսվում է նախահաշվային ընդհանուր արժեքով 14 մլն 72 հազար դրամի աշխատանքների իրականացում։