Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի աշխատակազմը մասնակցել է գարնանային ծառատունկին

22.04.2023

Շիրակի մարզպետի աշխատակազմը՝ մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ, մասնակցել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ անցկացված գարնանային ծառատունկին, որն անցկացվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պատասխանատուների հետ՝ նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ, ծառատունկին միացել է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը։
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գյումրիի անտառտնտեսություն» մասնաճյուղի կողմից ծառատունկի համար նախանշվել է Մեծ Սարիար գյուղի մոտակայքում գտնվող անտառը, ընդհանուր առմամբ «Գյումրիի անտառտնտեսությունը» այսօր ծառատունկ է իրականացնելու 2 հա տարածքում։ Ծառատունկի համար ընտրված են սոճի, թխկի, հացենի ծառատեսակները։
Գարնանային ծառատունկն անցկացվել է ի նշանավումն «Երկրի օրվա»։ «Երկրի օրը» անկացվում է մարդկանց ուշադրությունը շրջակա միջավայրի պահպանության և մեր մոլորակի խնդիրների՝ կլիմայի փոփոխության, ջրային ռեսուրսների կառավարման, անտառաշերտերի վերականգնման և պահպանվող տարածքների կառավարման վրա սևեռելու նպատակով։
2023 թվականի ապրիլի 22-ի կարգախոսն է՝ «Ներդրումներ կատարենք մեր մոլորակում»:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 17:26:09