Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՄՈՒՇԵՂ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

24.04.2023

 Սիրելի՛ հայրենակիցներ
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման այս օրը, երբ կրկին ու կրկին հիշում, խնկարկում ենք անցյալ դարասկզբին՝ 108 տարի առաջ, միլիոնավոր անմեղ հայերի հիշատակը, պետք է նաև շարունակենք բարձրաձայնել նմանը չունեցող ոճրագործության մասին՝ ցեղասպանությունների, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման համար։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչված է բազմաթիվ պետությունների և մի շարք հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից, սակայն անելիք դեռ ունենք։ Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն օրակարգային է մեր երկրի համար։ Իսկ մեր անելիքների մեջ կարևոր պետք է լինի բոլորիս ջանքերի համախմբումը, հզոր երկրի կառուցումը։
Պետք է մեր գործողություններն ուղղենք դեպի ապագա, որպեսզի հարգվի մարդու արժանապատվությունն ու իրավունքները և յուրաքանչյուր ոք ապրի իր հայրենիքում՝ ապահով ու անվատանգ։
Սիրելի՛ հայրենակիցներ, հավատացած եմ՝ Հայաստանի վաղվա օրը լինելու է խաղաղ և համախմբված ու նվիրումով կերտելու ենք մեր երկրի ապագան։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59