Նորություններ
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման օրը Հերհերի ձոր էին այցելել մարզային իշխանությունները
24.04.2023
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման այս օրը մենք կրկին ու կրկին հիշում, խնկարկում ենք անմեղ զոհերի հիշատակը, վերստին հաստատում ենք մեր կամքն ու պատրաստակամությունը պայքարելու հայոց ցեղասպանության ճանաչման համար, պայքարելու մարդկության դեմ ուղղված ցանկացած հանցագործության և ոճրագործության դեմ։ Իսկ մեզ համար հիմա առաջնային ու կարևոր պետք է լինի բոլորիս ջանքերի համախմբումը, հզոր երկրի կառուցումը,- Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյան։
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները, ԱԺ պատգամավորներ, մարզի համայնքների, ուժային կառույցների ղեկավարներ, դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ ու հյուրեր այցելել են Հերհերի ձոր, ծաղկեպսակ և ծաղիկներ են դրել հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին։
Սրբադասված անմեղ զոհերի հիշատակին ծաղիկներ են խոնարհվել Բագրատունյաց պուրակում գտնվող «Վերածնունդ» հուշակոթողի մոտ ևս։
Մեկ ու կես միլիոն նահատակների հիշատակին ոգեկոչման պատարագ է մատուցվել Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցում։