Նորություններ
Մեկնարկել է «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հայտերի ընդունումը
26.04.2023
Հայտերը պետք է լրացնել մինչև մայիսի 25-ը ներառյալ:
Մրցաշարը կանցկացվի կանանց և տղամարդկանց 2 տարիքային խմբերով`
1-ին տարիքային խումբ՝ 18-ից 40 տարեկան (1983-2005 թթ. ծնված) կանայք և տղամարդիկ,
2-րդ տարիքային խումբ՝ 41 և բարձր տարիքի (1982 թ. ծնված) կանայք և տղամարդիկ:
Մրցաշարին չեն կարող մասնակցել այն մարզիկները, ովքեր վերջին 5 տարիների ընթացքում մասնակցել են հեծանվային սպորտի Հայաստանի Հանրապետության և միջազգային առաջնություններին:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն