Նորություններ
Կայացել են «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթի հանրապետական եզրափակիչ մրցումները
28.04.2023
Գյումրու «Արամ Սարգսյանի անվան խաղերի մանկապատանեկան մարզադպրոցի» մարզադահլիճում այսօր կայացել են «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթի հանրապետական եզրափակիչ մրցումները, որն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։ Մասնակից թիմերը ներկայացրել են Շիրակի, Գեղարքունիքի և Լոռու մարզերը։ Մասնակիցներին Շիրակի մարզպետի անունից ողջունել և հաջողություն է մաղթել մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը։
Մրցույթի ծրագրում ընդգրված են եղել «Խաղային փոխանցումավազք», «Փոխանցումավազք արգելքների հաղթահարումով», «Փոխանցումավազք մարմնամարզական օղակներով», «Խաղային փոխանցումավազք բասկետբոլի գնդակով» և «Օլիմպիական խորհրդանիշի հավաքում» մրցաձևերը։ Ընդհանուր արդյունքներով մրցույթում հաղթող է ճանաչվել «Հայկական Կարիտաս» ԲՀԿ–ի Գյումրու «Փոքրիկ իշխան» երեխաների սոցիալական կենտրոնի թիմը։ Միջոցառման բոլոր մասնակիցները պարգևատրվել են մարզահագուստով և մարզագույքով, իսկ 1–ին, 2–րդ և 3–րդ տեղերը գրաված թիմերը նաև գավաթներով ու մեդալներով։