Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՄՈՒՇԵՂ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

01.05.2023

Սիրելի՛ շիրակցիներ

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Աշխատանքի օրվա առթիվ:
Շիրակցին միշտ եղել է աշխատասեր և ստեղծարար, աշխատանքի նկատմամբ պատասխանատու, իր հացը վաստակել է ազնիվ քրտինքով։
Այսօր մենք չպետք է ընկճվեք բաժին հասած դժվարություններից, քանզի ցանկացած խոչընդոտ հաղթահարելի է, եթե կա ձգտում ու կամք։
ՀՀ կառավարության ջանքերն այժմ միտված են աշխատանքը և ստեղծագործականությունը քաջալերելուն, աշխատող մարդկանց իրավունքների պաշտպանությանը։
Անհաղթահարելին կարելի է հաղթահարել աշխատանքով, իսկ արդյունքը տեսանելի կլինի միայն սրտացավ վերաբերմունքի շնորհիվ։
Վստահ եմ` քայլ առ քայլ գնալու ենք ձեռքբերումների ճանապարհով, համախմբված աշխատանքով ենք բարիք ստեղծելու մեր երկրի ու մեր մարզի համար:
Հարգելի՛ շիրակցիներ, բոլորիդ մաղթում եմ հաջողություններ, ստեղծագործ աշխատանք խաղաղ հայրենիքում։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:54:46