Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը հանդիպել է «ԿԶՆԱԿ» հիմնադրամի ներկայացուցիչներին

03.05.2023

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր հանդիպել է «ԿԶՆԱԿ» հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի ներկայացուցիչներին՝ տնօրեն Սաթենիկ Մկրտչյանի գլխավորությամբ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրով նախատեսված դպրոցների ճաշարանների պայմաններին, խոհանոցային գույքին, ինչպես նաև տարածքային հարմարեցվածությանն առնչվող հարցեր, որոնք պետք է բարելավվեն ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսված գումարների հաշվին։
Շիրակի մարզպետն անդրադառնալով ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ Շիրակի մարզպետարանի ենթակայությամբ գործող 128 հանրակրթական դպրոցների ճաշարանների համար անհրաժեշտ գույքի և սարքավորումների ձեռքբերման համար 264 մլն 361 հազար դրամ գումար ուղղելուն՝ նշել է, որ այն կարևոր էր մարզի դպրոցների վերազինման առումով․ «Շատ կարևոր է, որ կառավարության այս որոշմամբ Շիրակի մարզպետարանի ենթակայությամբ գործող բոլոր դպրոցներն կապահովվեն ճաշարանների և խոհանոցների գործարկման համար անհրաժեշտ գույքով և սարքավորումներով, որն էլ իր հերթին կնպաստի «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի արդյունավետության բարձրացմանը: Իսկ որ ծրագրի իրականացումը և՛ կրթության, և՛ երեխաների առողջության տեսանկյունից շատ կարևոր նշանակություն ունի՝ քննարկելու չէ»։
Նշենք, որ 264 մլն 361 հազար դրամ գումարի 233 մլն 997 հազար դրամը դպրոցների խնայողությունների հաշվին է տրամադրվելու, իսկ 30 մլն 363 հազարը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2023-ի պետական բյուջեի վերաբաշխման միջոցով է կատարվելու:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20