Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հյուսիս-հարավի Տրանշ-3-ի Հոռոմի խաչմերուկից մինչև Բենիամին նորակառույց ճանապարհահատվածը բացվել է երթևեկության համար

03.05.2023

 Հյուսիս-հարավի Տրանշ-3-ի Հոռոմի խաչմերուկից մինչև Բենիամին նորակառույց ճանապարհահատվածը բացվել է երթևեկության համար
 #Հյուսիսհարավ ճանապարհի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի հատվածում՝ Հոռոմի խաչմերուկից մինչև Բենիամին մոտ 2.5կմ երկարությամբ նոր կառուցված ճանապարհահատվածը բացվել է երթևեկության համար։ Հին ճանապարհին այժմ կատարվում են քանդման աշխատանքներ՝ վերակառուցման նպատակով։
Հիշեցնենք, որ Տրանշ-3-ում շինաշխատանքներ կատարում է չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ-ն, շինարարության տեխնիկական վերահսկողությունը՝ իտալական «ԱյԱրԴի Ինջինիերինգ» ընկերությունը։ Հյուսիս-հարավի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածը վերակառուցվում է Եվրոպական ներդրումային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։ Ծրագիրն իրականացնում է «#Ճանապարհայինդեպարտամենտ» հիմնադրամը։
Վարորդներին մաղթում ենք բարի երթ նորակառույց ճանապարհով։

Road Department Fund/Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-16 17:51:52