Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացել են հանրակրթական դպրոցների 1-3-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները

06.05.2023

 Արամ Սարգսյանի անվան խաղերի մանկապատանեկան մարզադպրոցի մարզադահլիճում կայացել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնած հանրակրթական դպրոցների 1-3-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները։
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ բոլոր մարզերը և քաղաքամայր Երևանը ներկայացնող թիմերը։ Համառ և անզիջում մրցապայքարում հաղթողի կոչումը նվաճել է Շիրակի մարզը ներկայացնող Գյումրու թիվ 30 հիմնական դպրոցի թիմը։
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից միջոցառման բոլոր մասնակիցները պարգևատրվել են մարզահագուստով և մարզագույքով, իսկ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված թիմերը` նաև գավաթներով ու մեդալներով։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 17:26:09