Նորություններ
Շիրակի մարզպետը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հետ հետևել են մարզում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներին
08.05.2023
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի հետ հետևել են մարզում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։
Պատասխանատուների առաջին կանգառը եղել է Հ-75, Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7 հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Շիրակի մարզն ընդգրկող հատվածում։ Աշխատանքներն իրականացվում են 2023 թվականի ՀՀ պետական բյուջեի կապիտալ ծախսերի ծրագրով՝ ընդհանուր արժեքը կազմում է 3 մլդ 847 մլն դրամ։ Ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները սկսվել են 2022 թվականին։ Այժմ իրականացվում են հին ճանապարհի գոյություն ունեցող ծածկի քանդման և հեռացման աշխատանքները։ Նախարարն ու մարզպետը զրուցել են շինարարների հետ, տվել անհրաժեշտ հանձնարարականներ։
Հաջորդ կանգառը Արթիկն է եղել, որտեղ դիտարկվել է Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Ներկայում իրականացվում են հին ճանապարահի որոշ հատվածների գոյություն ունեցող ծածկի քանդման և հեռացման, կամուրջ՝ էստակադի հիմնանորոգման, ճանապարհի նոր ծածկի կառուցման աշխատանքներ։ Շիրակի մարզպետի և Արթիկի համայնքապետի ուղեկցությամբ դիտարկվել է նաև Արթիկի կամրջի, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրով համայնքում իրականացվող մայթերի բարեկարգման աշխատանքները։
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը նախարարի հետ հետևել է նաև Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման վարկային ծրագիր՝ Տրանշ 3 Լանջիկ Գյումրի 23.0 կմ երկարությամբ միջպետական նշանակության և 2023 թվականի ՀՀ պետական բյուջեի կապիտալ ծախսերի ծրագրով իրականացվող Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության /Գյումրի քաղաքի սկիզբ/ ճանապարհների կառուցման աշխատանքների ընթացքին։