Տպել
Նորություններ
«Առողջ ապրելակերպի» իրազեկման հանրային արշավ Շիրակի մարզում
09.05.2023
«#Առողջ_ապրելակերպի» իրազեկման հանրապետական արշավի շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ, մայիսի 10-ին ժամը 11։00-ին Գյումրու Շառ Ազնավուրի անվան հրապարակից դեպի Վարդանանց հրապարակ մեկնարկելու է քայլերթ։
Այն նպատակ ունի տեղեկացնել մարդկանց առողջ ապրելակերպի մասին, խրախուսել առողջ սննդի պատրաստումը, ֆիզիկական ակտիվությունը, առողջ վարքագծի ձևավորումը։