Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՄՈՒՇԵՂ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

09.05.2023

 Հարգելի հայրենակիցներ,
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Հաղթանակի և Խաղաղության տոնի առթիվ: Այն մեծ ձեռքբերում էր, որն իրականություն դարձավ մարդկային աննախադեպ խիզախության շնորհիվ։
Յուրաքանչյուր ազգի պատմության մեջ ամենահիշարժան դրվագները հաղթանակներն են։ Խորհրդային բանակը մարտնչեց դաժան թշնամու դեմ և փառավոր հաղթանակ տարավ: Ֆաշիզմի դեմ պայքարի էին դուրս եկել նաև հայ ժողովրդի հերոս զավակները, հազարավոր շիրակցիներ կռվել են տարբեր ճակատներում: Մենք երբեք չենք մոռանա մեր պապերի ու հայրերի սխրանքը, ովքեր պաշտպանել են բոլորիս խաղաղ ապրելու իրավունքը։
Իմ հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր աշխատել են թիկունքում և նպաստել բաղձալի հաղթանակին:
Մեծ Հայրենականի վետերաններին մաղթում եմ քաջառողջություն։
Հավերժ փառք և խոնարհում անմահ հերոսների հիշատակին։
Կանցնեն տարիներ, տասնամյակներ, բայց Մեծ Հաղթանակի հիշատակը հավերժ կապրի մեր սերունդների հետ։ Այդ հաղթանակով ենք ոգեշնչվել ու ոգի առել արցախյան պատերազմներում, երբ գոյապայքարի ելած ու երկրապահ դարձած մեր հայրերն ու զավակները մինչև արյան վերջին կաթիլը կռվեցին հանուն հայրենիքի ու հանուն խաղաղության։
Խոնարհվում հայրենիքի համար ընկած հերոսների հիշատակի առջև։
Հաղթանակներ էլի ենք տոնելու։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:01:48