Նորություններ
Կայացել են «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի Շիրակի մարզի ընտրական փուլի մրցումները
09.05.2023
Նախօրեին Հացիկ-Գյումրի ճանապարհի 4 կմ-անոց հատվածում կայացել են «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի Շիրակի մարզի ընտրական փուլի մրցումները։
Միջոցառմանը մասնակցել են 27 դպրոցական թիմեր։
Ընդհանուր մեկնարկով տրված վազքատարածության վերջնագիծն առաջինը հատել է Ազատանի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ, վերջերս Երևանում կայացած բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր Յուրա Բաբլումյանը։ Խճուղավազքի թիմային հաշվարկում՝ գրեթե հավասար արդյունքով 1-ին ու 2-րդ տեղերն են գրավել Կառնուտի և Առափիի միջնակարգ դպրոցների թիմերը։ Մրցանակային 3-րդ տեղը բաժին է հասել Սառնաղբյուրի միջնակարգ դպրոցի թիմին։
Նշենք, որ «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի հանրապետական եզրափակիչ մրցումները տեղի կունենան մայիսի 20-21-ը՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում։