Նորություններ
Գյումրիում տեղի է ունեցել «Առողջ_ապրելակերպի» իրազեկման հանրային արշավ
10.05.2023
ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «#Առողջ_ապրելակերպի» իրազեկման հանրային արշավի շրջանակներում այսօր Գյումրիում տեղի է ունեցել արշավ, որին մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը։
Այն նպատակ ուներ տեղեկացնել մարդկանց առողջ ապրելակերպի մասին, խրախուսել առողջ սննդի պատրաստումը, ֆիզիկական ակտիվությունը, առողջ վարքագծի ձևավորումը։
Մասնակիցները պաստառներով Գյումրու Շառլ Ազնավուրի անվան հրապարակից քայլերթով հասել են Վարդանանց հրապարակ, որտեղ տեղադրված տաղավարներում քարոզել են առողջ ապրելակերպը, մատուցվել են առողջ ու ճիշտ սննդակարգի մաս կազմող ուտելիքներ։
Միջոցառման շրջանակներում կազմակերպվել են սպորտային խաղեր և ցուցադրական ելույթներ։