Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հավանության է արժանացել 2023 թվականին Շիրակի մարզում իրականացվող ևս 6 սուբվենցիոն ծրագիր՝ 19 ենթածրագրերով

11.05.2023

 ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության է արժանացել 2023 թվականին Շիրակի մարզում իրականացվող ևս 6 ծրագիր՝ 19 ենթածրագրերով։
-Գյումրի համայնքի համայնքային 2 այգիների, 1 պուրակի բարեկարգման և 1 զբոսայգու կառուցման աշխատանքներ
-Գյումրի համայնքի կարիքների համար թվով 10 ավտոբուսների և 10 էլեկտրական ավտոբուսների ձեռքբերում
-Ախուրյան համայնքի թվով 10 բնակավայրերի մանկապարտեզների տարածքների բարեկարգում, կեղտաջրերի հեռացում, ջեռուցման համակարգերի տեղադրում
-Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի մշակույթի տան շենքի վերանորոգման աշխատանքներ
-Անի համայնքի Իսահակյան և Շիրակավան բնակավայրերի մանկապարտեզների շենքերի նորոգում
-Ամասիա համայնքի Հողմիկ բնակավայրի մշակույթի տան վերանորոգում
Շիրակի մարզում 2023 թվականին սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից արդեն հավանության է արժանացել 26 ծրագիր՝ 107 ենթածրագրերով, որի ընդհանուր արժեքը կազմում է 7 մլրդ 464 մլն դրամ, իսկ 5 ծրագիր՝ 23 ենթածրագրով դեռևս քննարկման փուլում է։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20