Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի է ունեցել «Գյումրու միջազգային թատերական փառատոնի» փակման արարողությունը

11.05.2023

 Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում նախօրեին տեղի է ունեցել «Գյումրու միջազգային թատերական փառատոնի» փակման արարողությունը։
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից փառատոնի կազմակերպիչներին ողջունել է Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը, նշել, որ մշակույթով շնչող Գյումրու համար անհրաժեշտ նախաձեռնություն և իրադարձություն էր այն․ «Փառատոնի ողջ ընթացքում Գյումրու մշակութային կյանքին առավել մեծ աշխուժություն հաղորդվեց, հանդիսատեսը հնարավորություն ստացավ հրավիրյալ թատերական հանրույթների ներկայացումների շնորհիվ լրացնելու լավագույն բեմադրություններին հաղորդակից լինելու բացը։ Փառատոնի մասնակիցներին, հանդիսատեսին, կազմակերպիչներին ցանկանում եմ ստեղծագործական մտահղացումներ ու ձեռքբերումներ։ Թող, որ աշխարհի տարբեր բեմերում Ձեր ներկայացումները նորանոր հաջողություններ և նվաճումներ ունենան»։
Միջոցառման ավարտին Գյումրիում անցկացված միջազգային թատերական փառատոնը հավուր պատշաճի կազմակերպելու, Գյումրու մշակութային կյանքին նոր շունչ հաղորդելու համար Շիրակի մարզպետի անունից մարզպետի տեղակալը շնորհակալագրեր է հանձնել կազմակերպիչներին։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 16:42:12