Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրու թիվ 30 դպրոցի թիմը «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հաղթող է ճանաչվել

11.05.2023

Շիրակի մարզը ներկայացնող Գյումրու թիվ 30 հիմնական դպրոցի թիմն այսօր Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ հանրակրթական դպրոցների 4-6-րդ դասարանների միջև կայացած «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հանրապետական եզրափակիչ փուլի մրցումներում հաղթող է ճանաչվել։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից կազմակերպված միջոցառմանը մասնակցել են ՀՀ բոլոր մարզերը և Երևանը ներկայացնող թիմեր։
Գյումրու թիվ 30 հիմնական դպրոցի թիմը ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից պարգևատրվել է հաղթողի գավաթով, հավաստագրով ու մարզագույքով, իսկ թիմի անդամները նաև մեդալներով ու մարզահագուստներով։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 16:42:12