Նորություններ
Մեկնարկել է Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգումը
12.05.2023
Մեկնարկել է Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ113+200-կմ118+900 հատվածի հիմնանորոգումը։
Ճանապարհն անցնում է Շիրակի մարզի Ազատան բնակավայրի մոտով։
Այս օրերին ընթանում են 5.7կմ երկարությամբ ճանապարհահատվածի գոյություն ունեցող ծածկի քանդման, հողային, արհեստական կառուցվածքների նորոգման աշխատանքներ։
Շինարարությունն իրականացնում է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Բեստ նախագիծ» ՍՊԸ-ն։
Ճանապարհաշինական աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել 2023 թվականի ընթացքում։
Շինաշխատանքների պայմանագրային արժեքը 1 մլրդ 260 մլն դրամ է։
Ֆինանսավորումը հատկացվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
Road Department Fund/Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ